Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում աղոթքն անցկացվեց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի հանդիսապետությամբ։
Հավատավոր ժողովուրդը հոգեւոր դասի հետ աղոթեց գերյալների` շուտափույթ հայրենիք վերադարձի համար։