Ջրօրհնեքի կարգ՝ մատուռում

Ջրօրհնեքի կարգ՝ մատուռում

Հունվարի 15-ին ջրօրհնեքի կարգ է կատարվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռում: Կարգը կատարել է Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը և փոխանցել  Սուրբ Ծննդյան ավետիսը: 

 

Հոգևորականի խոսքով՝ մատուռում յուրաքանչյուր տարի կատարվում է ջրօրհնեքի կարգ:  

 

«Ջրօրհնյաց կարգը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Նրան մկրտողը Հովհաննես Մկրտիչն էր: Ջրօրհնեքի կարգի ժամանակ ավազանով դրված ջուրը խորհրդանշում է Հորդանան գետը, խաչը՝ Քրիստոսին»,- նշեց Տեր Աշոտը:

 

Յուրաքանչյուր տարի մատուռի խաչքավոր է ընտրվում բժիշկներից մեկը: 2025 թվականին ընտրվել է վիրաբույժ Միքայել Խաչատրյանը: Արարողության ավարտին օրհնած ջուրը բաժանվել է պոլիկլինիկայի այցելուներին և բժիշկներին: 

 

 Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

 
  • 2025-01-16
×