Տարվա առաջին տնօրհնեքի կարգը Մարգարյան ծննդատանը

Տարվա առաջին տնօրհնեքի կարգը Մարգարյան ծննդատանը

Հունվարի 13-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում կատարվել է տարվա առաջին տնօրհնեքի կարգը: Այն անցկացրել է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը և փոխանցել Հիսուս Քրիստոսի Ծննդյան լուսաբեր ավետիսը:

 

Հոգևորականի խոսքով՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և կենտրոնի տնօրինության համաձայնությամբ, պարբերաբար են նմանօրինակ այցերը և արարողությունները: 

 

«Ամեն տարի ծնողներին, նորածիններին ու բուժանձնակազմին փոխանցվում է Քրիստոսի Ծննդյան ու Հարության ավետիսը, որպեսզի միշտ զգան Քրիստոսի ներկայությունն իրենց կյանքում: Մայրերը դաստիարակեն արժանի զավակներ՝ հայրենիքի ու Եկեղեցու համար և զավակները մեծանան՝ սնվելով ճիշտ արժեքներով: Բուժանձնակազմը կարողանա հասկանալ այն շնորհը, որը Աստված տվել է իրենց: Նրանց միջոցով լույս աշխարհ է գալիս մանուկ, որը կրում է Աստծո պատկերն ու նմանությունը»,- նշեց Տեր Զենոնը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2025-01-14
×