Հունվարի 12-ին Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, եկեղեցու երիտասարդաց միության անդամների և Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանի ուղեկցությամբ, ավանդույթի համաձայն այցելեցին «Ջերմիկ անկյուն» տուն-ինտերնատ: Տեր հայրը Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության կենարար ավետիսը փոխանցեց կենտրոնի բնակիչներին:
Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները կենտրոնի բնակիչներին ներկայացրին իրենց բեմադրությունը: Այնուհետև, ձմեռ պապն ու ձյունանուշը ներկաներին բաժանեցին Տեր հոր և եկեղեցու զավակների պատրաստած նվերները:
Հանդիպումն ավարտվեց քահանայի Տերունական և բժշկության աղոթքով: Վերադարձին Տեր հոր կողմից նվերներ ստացան նաև կիրակնօրյա դպրոցի սաները: