Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցը, երիտասարդաց և տիկնանց միության, համայնքի անդամներն այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն ու բնակիչների օրը տոն դարձրել:
Ամանորյա միջոցառումը մեկնարկել է Տերունական աղոթքով, կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Արարատ քահանա Օրդոյանի օրհնության խոսքով: Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրել են «Սուրբ Ծննդյան հրաշքը» խորագրով բեմադրությունը:
«Բեմականացումը ցույց էր տալիս, թե որքան ենք հեռացել հոգևորից՝ մխրճվելով աշխարհիկ կյանքի ժամանակավոր իրողությունների մեջ: Բեմադրության մեջ Աստված Իր հրեշտակներին ուղարկում է մեզ մոտ, կարծես արթնացնում է, բացում է մեր աչքերը, որ գնանք Իր հետևից»,- իր խոսքում նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը: