Միջոցառում՝ նվիրված Սուրբ Ծննդին

Միջոցառում՝ նվիրված Սուրբ Ծննդին

Դեկտեմբերի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները թեմի առաջնորդարանի դահլիճում մասնակցեցին ամանորյա միջոցառման, որը նվիրված էր քրիստոնեության մուտքին՝ Հայաստան:



 

ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը միջոցառումը սկսեց Տերունական աղոթքով: 
 


 

Կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց ելույթներով ներկայացրին, թե ինչպես են հայերը տոնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը: 

 

«Փոքրիկ բեմադրությամբ ներկայացրինք՝ ինչպես Աբգար թագավորը նամակ գրեց Հիսուս Քրիստոսին, ստացավ պատասխան, ինչպես արքան բժշկվեց ու առաքյալներն ինչպես եկան հայոց աշխարհ: Կարևոր է, որ անդրադառնանք նման թեմայի, որպեսզի երեխաները լավ սերտեն այդ կարևոր դասը»,- նշեց կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Գոհար Չալղյանը:

 

Ամանորյա հանդեսին ներկա էր նաև ԱՀԹ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը: 

 

Միջոցառման վերջում հյուր եկան ձյունանուշն ու ձմեռ պապը՝ քաղցրավենիքով լի պարկն ուսին: Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի կողմից երեխաներին տրվեցին ամանորյա միջոցառման տոմսեր:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-12-22
×