Սուրբ Ծննդյան հրաշքը

Սուրբ Ծննդյան հրաշքը

Դեկտեմբերի 22-ին, Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցն ամփոփեց ուսումնական տարին՝ ամանորյա տոնական միջոցառմամբ: 

 

Եկեղեցու դահլիճում իրականացված միջոցառումը կրում էր «Սուրբ Ծննդյան հրաշքը» խորագիրը: Երեխաները պատմում էին աստվածային այն մեծ սիրո մասին, որը կարող է վերափոխել մարդուն։ 

 

«Բեմականացումը ցույց էր տալիս, թե որքան ենք հեռացել մեր հոգևոր արմատներից, իրականությունից՝ մխրճվելով աշխարհիկ կյանքի ժամանակավոր, դատարկ իրողությունների, խնդիրների մեջ, իսկ Աստված ցուցաբերում է մեր նկատմամբ Իր մեծագույն սերը՝ Իր հրեշտակներին ուղարկելով մեզ մոտ: Հրեշտակի միջոցով Տերը մեզ կարծես արթնացնում է, բացում է մեր աչքերը, ասում, որ գնանք Իր հետևից, ասում է՝ որն է կարևորը մարդու հոգու փրկության համար»,- նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

 


 

Կիրակնօրյա դպրոցի սաների ելույթները հարստացված էին տոնական երգերով, պարով՝ փոխանցելով Սուրբ Ծննդյան տոնի ջերմությունն ու հույսը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-12-24
×