Հանդիպում Պարույր Սևակի թոռան հետ

Հանդիպում Պարույր Սևակի թոռան հետ

Դեկտեմբերի 19-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ երիտասարդները հանդիպեցին մեծանուն գրող Պարույր Սևակի թոռանը՝ բանասեր, «Պարույր Սևակ տուն-թանգարանի» տնօրեն Սևակ Ղազարյանին:

 

Միջոցառումն իրականացվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի նախաձեռնությամբ:

 

2024 թվականը հոբելյանական էր, լրացավ Պարույր Սևակի 100-ամյակը: Միջոցառմանը երիտասարդներն ուղղեցին հարցեր հյուրին, միասին ասմունքեցին: Սևակ Ղազարյանը ներկաների հետ կիսվեց հետաքրքիր պատմություններով:

 

Հանդիպման ավարտին Տեր Պետրոսը Նավասարդ Սրբազանի անունից Սևակին նվիրեց մագաղաթյա Հայոց այբուբենը:

 
  • 2024-12-20
×