Նոյեմբերի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը մասնակցեց Երեւանի Պեյո Յավորովի անվան համար 131 դպրոցում նորոգված դահլիճի բացմանը։ Այն անվանակոչվել Է Գագիկ Գինոսյանի պատվին, քանի որ հենց այս դպրոցում Է վերջինս սկսել պարի դասերը ներդնել հանրակրթության մեջ։
Տեր հայրը Տերունական աղոթքով սկսեց միջոցառումն, ապա հոգեհանգստյան աղոթք արեց` հիշատակելով մեր հայրենիքի նահատակներին։ Ապա դիմելով ներկաներին` Տեր հայրը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ընդգծեց, որ նման ծրագրերը կարեւոր են մատաղ սերնդին հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ դաստիարակելու համար։
Նա խորհրդանշական համարեց միջոցառման համար ընտրված օրը, քանի որ այն համընկել էր Արցախի ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի ու Սարդարապատի ճակատամարտի հայոց զորքերի հրամանատար Դանիել Բեկ Փիրումյանի ծննդյան օրերի հետ։
Դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին` իրենց հետ այս կարեւոր առիթը նշելու համար։ Իր գոհունակությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։
Միջոցառմանը մասնակցում էին 131 դպրոցի ուսուցչական ու աշակերտական կազմը, Գագիկ Գինոսյանի ընտանիքի անդամները, ընկերները, ազգային մշակութային գործիչներ։