Խնամքի կենտրոնի բնակիչների ուխտագնացությունը՝ Մայր Տաճար
Խնամքի կենտրոնի բնակիչների ուխտագնացությունը՝ Մայր Տաճար
«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչներն այցելել են Մայր Տաճար: Նրանց ուղեկցել է կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Արարատ քահանա Օրդոյանը: Վերջինս ուխտավորներին պատմել է հայոց գլխավոր սրբավայրի մասին: Միասին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ:
Տեր Արարատի խոսքով՝ կենտրոնի բնակիչները բազմիցս ցանկություն են հայտնել՝ այցելելու Մայր Տաճար ու շատ են ոգևորվել հնարավորության համար:
«Մեր նպատակն է խնամքի կենտրոնի բնակիչների կողքին լինել, թույլ չտալ, որ մարի նրանց ապրելու եռանդը և չընկնեն հուսահատության գիրկը»,- իր խոսքում նշեց Տեր Արարատը:
Հոգևորականը հավելեց՝ առաջիկայում ծրագրում են նոր հանդիպումներ, միջոցառումներ: