Օրհնության կարգ՝ վերակառուցված մոմավառության սրահում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Օրհնության կարգ՝ վերակառուցված մոմավառության սրահում

Օրհնության կարգ՝ վերակառուցված մոմավառության սրահում

Վերակառուցվել է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոմավառության սրահը: 

 

Հոկտեմբերի 13-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը, հավարտ Սուրբ Պատարագի, նորօրհնյալ Մյուռոնով Ջրօրհնեքի արարողությունից հետո, կատարեց օրհնության կարգ մոմավառության սրահում։

 

Սրահը վերակառուցվել է անհատ բարերար Սուրեն Օքմինյանի աջակցությամբ:

 

Տեր Հարությունն իր օրհնության խոսքն ուղղեց նախաձեռնության բոլոր աջակիցներին:

 

«Մեր կյանքն ունի մեկ գերագույն նպատակ՝ գոհացնել Աստծուն: Աստծուն հաճելի գործեր կատարենք, սրբացնե՛նք մեր կյանքը և մեր սրտերը: Չկա ավելի հզոր բան, քան մաքուր սիրտը: Առանց սիրո ապրելն անիմաստ է»,- իր խոսքում նշեց Տեր Հարությունը և բարերարին նվիրեց Տիրամոր սրբապատկերը։

 

Ներկաները մասնակցեցին Ավան վարչական շրջանի և համայնքի մշակույթի տան կողմից կազմակերպված միջոցառմանը։ Կատարումներով հանդես եկան «Հայֆոլկ երգիչներ» համույթի սաները։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին


 

  • 2024-10-14
×