Տոնական Պատարագ՝ Էրեբունի համայնքի կիսակառույց եկեղեցում
Տոնական Պատարագ՝ Էրեբունի համայնքի կիսակառույց եկեղեցում
Հոկտեմբերի 11-ին Էրեբունի համայնքի կիսակառույց եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո՝ Թարգմանչաց տոնի նախատոնակին, մեկնարկել է խաչերթ՝ դեպի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանի առաջնորդությամբ:
Հոկտեմբերի 12-ին՝ Թարգմանչաց տոնին, համայնքի կիսակառույց եկեղեցում մատուցվել է տոնական Սուրբ Պատարագ վեմ քարի վրա, որից հետո տեղի է ունեցել մատաղի օրհնություն ու հյուրասիրություն, ինչպես նաև գեղարվեստական միջոցառում: Մասնակցել են համայնքի անդամները, երիտասարդները, համար 194 հիմնական դպրոցի սաները: