Սուրբ Գևորգ զորավարի օրը` Նորագավիթ համայնքում

Սուրբ Գևորգ զորավարի օրը` Նորագավիթ համայնքում

Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Գևորգ զորավարի հիշատակության օրը։ Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, եկեղեցի բերվեց Տիրացու Ոսկեկող Ավետարանը:

 

Տոնական Սուրբ Պատարագը մատուցվեց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբան Տեր Գևորգ վարդապետ Հայրապետյանի ձեռամբ: 

 

Նորագավիթ համայնքի բնակիչները նշեցին նաև համայնքի տոնը: Ինչպես տեղեկացրեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանը, 1991 թվականին՝ զորավարի հիշատակության օրը, Սուրբ Պատարագը մատուցել է Վազգեն Ա Կաթողիկոսը և օրը հռչակել նաև համայնքի տոնը: 

 

Սրբազան արարողության ավարտին, եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում։ Ներկաները ճաշակեցին բրնձով, դեղձի չրով փլավ, քանի որ ժամանակին համայնքում եղել են այգեգործական տարածքներ, որտեղ աճել է երկու տեսակի դեղձ՝ դառնալով տվյալ տարածքի խորհրդանիշը: 

 

Արարատյան Հայրապետական թեմ

 
  • 2024-09-29
×