Այսօր Նավասարդ սրբազանի տարեդարձն է

Այսօր Նավասարդ սրբազանի տարեդարձն է

Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,

 

Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց և հոգևոր դասի անունից որդիական խոնարհությամբ ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը ծննդյան  տարեդարձի առիթով: 


Աղոթքով հայցում ենք, որ Բարձրյալի Սրբազնասուրբ Աջը մշտապես զորավիգ և օգնական լինի Ձեզ՝ մշտավառ նախանձախնդրությամբ, անմնացորդ նվիրումով ու մշտանորոգ հավատքով իրագործելու եկեղեցաշեն ու ազգօգուտ Ձեր բազում ծրագրերը:
 

Մաղթում ենք Ձեզ քաջառողջ երկար տարիներ, կենաց արևշատություն և անսպառ եռանդ՝ այս դժվարին ժամանակներում առաջնորդելու տիրախնամ Ձեր թեմի հավատավոր զավակներին դեպի Քրիստոս՝ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն Հայաստան աշխարհի:

  • 2024-08-18
×