Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի միջնորդության հիման վրա Օրհնության գրի է արժանացրել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» Երիտասարդաց միության ատենապետ Անուշ Վարդանյանին:
Սեպտեմբերի 8-ին՝ հավատ Սուրբ Պատարագի առաջնորդարանի դահլճիում Տեր Պետրոսը ավագ քահանա Մալյանը, Օրհնության ու գնահատանքի գիրը Սրբազան հոր անունից հանձնեց Անուշ Վարդանյանին:
Օրհնագրում մասնավորապես ասվում է. «Սույն օրհնագրով բերում ենք Ձեզ մեր օրհնությունն ու գնահատանքը որպես Արարատյան Հայրապետական Թեմի «Արարատ» Երիտասարդաց միության ատենապետի՝ Ձեր եկեղեցասիրության և անսակարկ ծառայասիրության համար:
«Ուղիղ են այն երիտասարդի ճանապարհները, ով մաքրությամբ է ընթանում» (Առակաց Ի 11):
Մեկ տասնամյակ Դուք նպաստում եք թեմի հոգևոր կյանքի աշխուժացմանը՝ դառնալով Երիտասարդաց միությունների անդամների համար եկեղեցասիրության, խոնարհության և ազնվության վառ օրինակ: Արցախյան բռնի տեղահանման օրերին 100-ից ավելի արցախցիներին օգնության ձեռք եք մեկնել՝ այդպիսով մեծ ներդրում ունենալով նաև նրանց հավաքագրման աշխատանքներում: Հեղինակում եք «Իմ եկեղեցին» ծրագիրը, որի շնորհիվ հանրությանը նորովի են ներկայացվում Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիները:
Մեր սրտաբուխ բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ՝ Հայոց Եկեղեցու անդաստաններում սիրո և բարության սերմեր ցանելու կամավոր առաքելության համար:
Թող Բարձրյալն Աստծո Սրբասուրբ Աջը զորավիգ լինի Ձեզ և Երկնավոր Տիրոջ բարեսեր կամքով ապրեք արևշատ ու խաղաղ օրեր»։