Ինտելեկտուալ փառատոն. «Մայրություն և ընտանիք»

Ինտելեկտուալ փառատոն. «Մայրություն և ընտանիք»

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կրկին մրցել են իրենց գիտելիքներով: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի նախաձեռնությամբ, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում 3-րդ անգամ անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Այն կրում էր «Մայրություն և ընտանիք» խորագիրը: Մրցույթը նվիրված էր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին։

 

Մասնակիցները մրցեցին հոգևոր նաև աշխարհիկ հարցերի շուրջ, ձեռք բերեցին նոր գիտելիքներ։ Խաղ-մրցույթը երեք փուլով էր, մասնակցում էր տասը թիմ:

 

Արդյունքում՝ հաղթական գավաթին արժանացավ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության «Խաչ» թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Զորավոր Սուրբ Աստվածածնի «Զորավոր» երիտասարդաց միությունը, իսկ երրորդ հորիզոնականը` առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միությունը։

 

 

Տեր Պետրոսի խոսքով՝ գեղեցիկ ավանդությամբ՝ խաղի համար հարց էր պատրաստել նաև Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Հարցին պատասխանեցին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության «Խաչ» թիմը և Զորավոր Սուրբ Աստվածածնի «Զորավոր» միությունը:

 

 

«Մայրություն և ընտանիք» խորագրով մրցույթն այս տարվա երրորդ ինտելեկտուալ փառատոնն էր, ավանդույթը շարունակվելու է:

 

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-08-12
×