«Համայնքը և Երիտասարդը» սեմինար երիտասարդների համար

«Համայնքը և Երիտասարդը» սեմինար երիտասարդների համար

Հուլիսի 25-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ երիտասարդները առաջնորդարանում մասնակցեցին «Համայնքը և Երիտասարդը» խորագրով ծրագիրի դասախոսությանը: 

 

Այն նախաձեռնել է Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միությունը (ՀԵՀԵՄ): Սեմինարը վարեց ՀԵՀԵՄ ԿԳ փոխտնօրեն և ծրագրերի պատասխանատու, ծրագրի հեղինակ երիտասարդական աշխատանքի փորձագետ Անգելինա Ալեքսանյանը: 

 

Դասընթացի խնդիրը թեմական երիտասարդական միությունների ակտիվացումն է՝ տալով հավելյալ մեթոդական գործիքներ ու գիտելիքներ, թե ինչպես կարող են մոտիվացնել ու ակտիվացնել տեղի երիտասարդությանն ու համախմբել Եկեղեցում, ինչպես թեմական միությունների աշխատանքը դարձնել գրավիչ ու օգտակար, որպեսզի երիտասարդները սիրով միանան աշխատանքներին, լինեն նախաձեռնող ու թեմը ակտիվացնող։

  • 2024-07-26
×