Դասընթաց կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների համար

Դասընթաց կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների համար

Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների համար հուլիսի 15-ից 19-ը կազմակերպել էր սեմինար-դասընթաց: Դասընթացի շրջանակում ուսուցիչներն անդրադարձան դասավանդման մեթոդական հարցերին, ինչպես նաև հնարավորություն ուենցան փորձի փոխանակման, երեխաների համար թեմատիկ խաղեր, դիդակտիկ նյութեր, տեսադասեր պատրաստելու, համակարգչային օգտակար ծրագրեր ուսանելու:

 

Ուսուցիչների խնդրանքով «Հավիտենական կյանք» թեմայի շուրջ բանախոսություն կարդաց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Սպասված էր նաև հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեկան դաստիարակության կենտրոնի տնօրեն հոգեշնորհ Տեր Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ: Հանդիպման առանցքային թեման, ՀԵՊ առարկայի դպրոցական ծրագրից դուրս գալուց հետո, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության մեջ կիրակնօրյա դպրոցների հետագա ծավալմանն ուղղված ռազմավարական, վարչական, ուսումնամեթոդական հարցեր էին: 


 

  • 2024-07-22
×