Ճամբարներ՝ ԱՀԹ կիրակնօրյա դպրոցների սաների համար

Ճամբարներ՝ ԱՀԹ կիրակնօրյա դպրոցների սաների համար

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպված ամառային ճամբարներում թեմի կիրակնօրյա դպրոցների սաները ստանում են հոգևոր գիտելիքներ, մասնակցում տարբեր կրթական ու մշակութային  ծրագրերի։

 

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում երեխաները մեկ շաբաթ է՝ մասնակցում են հոգևոր, քրիստոնեադաստիարակչական զրույցների, վարպետաց դասերի, Աստվածաշնչի ընթերցումների նաև ազգագրական երգի և պարի ուսուցման դասերի: 

 

Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում անցկացված ամառային տասնօրյա ճամբարն իր շուրջը համախմբեց տարբեր համայնքների երեխաներին։ Ճամբարի 6-ից 13 տարեկան մասնակիցները հարստացրեցին իրենց հոգևոր գիտելիքների պաշարը, զուգահեռ մասնակցեցին տարբեր մշակութային ծրագրերի:  

 

Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու բակային, հոգևոր ճամբարը նախատեսված էր 5-15 տարեկան երեխաների համար, նպատակը՝ երեխաների մեջ եկեղեցասիրություն, Աստվածաշնչի ու Տիրոջ հանդեպ սեր, հայրենասիրություն սերմանելն էր։ Ծրագրում, քրիստոնեական դաստիարակության դասընթացներին զուգահեռ, ազգային երգ ու պարի ուսուցումն էր:

 

Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ «Տիրամոր Մանկունք 2024» հոգևոր-բակային ճամբարն էլ կմեկնարկի հուլիսի 23-ից և կանցկացվի մինչև օգոստոսի 1-ը: Երեխաները եկեղեցու բակում կմասնակցեն հոգևոր զրույցների, կսովորեն շարականներ, աղոթքներ, նաև կմասնակցեն ասեղնագործության, նկարչության, երգի, պարի, կավագործություն դասընթացների: Ճամբարականները նաև կմեկնեն ուխտագնացության՝ Սաղմոսավանք վանական համալիր:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

  • 2024-07-22
×