Հոգևորության դերը երիտասարդների հոգեբանական առողջության պահպանման գործում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հոգևորության դերը երիտասարդների հոգեբանական առողջության պահպանման գործում

Հոգևորության դերը երիտասարդների հոգեբանական առողջության պահպանման գործում

Հայ-Ռուսական համալսարանում իրականացված հանդիպմանը մասնագետները խոսել են ժամանակակից երիտասարդների արժեհամակարգի մասին: Համալսարանի և Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից կազմակերպված  հանդիպումը երիտասարդների արժեքային կողմնորոշումները ժամանակակից իրողությունների համատեքստում թեմայով էր:

 

Ներկաները քննարկել ու ամփոփել են ժամանակակից իրողությունների պայմաններում երիտասարդների արժեքային կողմնորոշումների հիմնախնդիրների ուսումնասիրման հետազոտական ​​փորձը: 

 

Հանդիպմանը Հայ-Ռուսական համալսարանի հրավերով և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, մասնակցել է թեմի ծխական խորհրդի անդամ Արմինե Վահանյանը: Վերջինս խոսել է հոգևորության դերի ու նշանակության մասին՝ ժամանակակից երիտասարդների հոգեբանական առողջության պահպանման գործում: 

 

«Այն մարդը, որն ունի հոգևորության բարձր մակարդակ, ունի համարժեք ինքնագնահատական, վերլուծելու կարողություն, զարգացած է նրա ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը: Բոլոր այն երիտասարդները, որոնք ունեն հոգևորության բարձր մակարդակ, ավելի հեշտ են հաղթահարում կյանքի ճգնաժամերը: Կարողանում են ինքնուրույն վերլուծություններ անել, ինքնազարգացող, ինքնակատարելագործվող էակներ են: Կարողանում են հասկանալ, թե իրենց արժեհամակարգն ինչի վրա է կառուցված»,- իր խոսքում նշեց Արմինե Վահանյանը:

 

Մասնագետը զեկույցում անդրադարձել է հոգևորությանը՝ որպես հոգեբանական առողջության նախապայման, խոսել նաև էնթնոպաշտպան մեխանիզմների, ընտանիքի ինստիտուտի, ազգային իդենտիկության մասին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-07-10
×