Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, ժողովրդին առավել հայտնի՝ Վարդավառը։ Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ։
Վարդավառի ժողովրդական ավանդույթներից է միմյանց վրա ջուր ցողելը։ Ավանդույթը պահպանելով, Սուրբ Պատարագից հետո մարդիկ նաև եկեղեցիների բակում միմյանց վրա ջուր ցողեցին՝ միասին տոնելով օրը։
Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական Պատարագից հետո տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում եկեղեցու երգչախումբը կատարեց շարականներ ու ժողովրդական երգեր։
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։