Երեխաները մրցել են աստվածաշնչյան գիտելիքների իմացությամբ
Երեխաները մրցել են աստվածաշնչյան գիտելիքների իմացությամբ
Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում քրիստոնեական դաստիարակության դասընթացների մասնակցող խմբերը մրցել են աստվածաշնչյան գիտելիքների իմացությամբ: Մրցույթին մասնակցել են նկարչության, գեղանկարչության, դիզայնի, հելունագործության խմբակների, «Մուշ» երգի ստուդիայի սաները: Երեխաների հետ մրցույթին մասնակցել են նաև խմբավարները:
Սուրբ Գրքի իմացությունը ստուգվել է 4 փուլով: Վերջին փուլը հաղթահարել են կենտրոնի դիզայնի խմբի սաները: Մասնակիցները ստացել են նվերներ: Գնահատվել է նաև խմբավարների աշխատանքը:
Մրցողների գիտելիքները գնահատել են մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Ռուբեն Խնկոյանը, Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը, Արարատյան Հայրապետական թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը: