Հունիսի 10-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, թեմի Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի միջնորդագրով, Օրհնության գրի արժանացրեց Կարեն Սարգսյանին։
Օրհնության գրում մասնավորաբար ասվում է. «Սույն օրհնագրով բերում ենք Ձեզ մեր օրհնությունն ու գնահատանքը հայորդուն արժանի Ձեր ազնիվ վերաբերմունքի և Ձեր կողմից կատարված աշխատանքների համար։
Արտահայտելով Ձեր սերն Աստծո և նահատակ մեր հայորդիների լույս հիշատակի հանդեպ Ձեր ներդրումն եք ունեցել Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցու բարեզարդման և վերանորոգման, ինչպես նաև սեղանատան կառուցման և կահավորման աշխատանքների մեջ:
Որպես եկեղեցասեր հայորդու և քրիստոնեական սիրով շաղախված հավատացյալի մեր սրտաբուխ բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ: Թող Բարձրյալն Աստծո Սրբասուրբ Աջը զորավիգ լինի Ձեզ, և Երկնավոր Տիրոջ բարեսեր կամքով ապրեք արևշատ և խաղաղ օրեր»: