Հունիսը 1-ը Արարատյան Հայրապետական թեմում

Հունիսը 1-ը Արարատյան Հայրապետական թեմում

Արարատյան Հայրապետական թեմի կիրակնօրյա դպրոցների սաները մրցույթներով ու անակնկալներով են նշել հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: 

 

Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում երեխաները ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները: Տեղում ուսուցիչների օգնությամբ ստեղծված գործերը սաները նվիրել են միմյանց: Միջոցառմանը մասնակցում էին նաև այլ կիրակնօրյա դպրոցներից երեխաներ: Տոնախմբությունն իրականացվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռնությամբ, եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Ղազարյանի և Կիրառական արվեստ խմբակի ուսուցչուհի Մարգարիտա Հովհաննիսյանի ջանքերով:  

 

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցում երեխաների օրհնության կարգից հետո մանուկներն իրենց ծնողների հետ մասնակցել են մի շարք մրցույթների ու խաղերի: 

 

 

Տոնն անակնկալներով ու խաղերով են անցկացրել նաև Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները:  

 



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 
  • 2024-06-03
×