Անակնկալներ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Անակնկալներ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

Անակնկալներ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

«Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում շաբաթը մեկնարկեց մշակութային միջոցառմամբ: Երեխաները մասնակցեցին համերգի:

 

Միջոցառումը սկսվեց աղոթքով և Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանի օրհնությամբ: 
 


Հոգևորականը դպրոցի սաների հետ խոսեց սիրո, բարության, միմյանց կարեկցելու ու աջակցելու կարևորության մասին:

 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները իրենց կատարումներով ներկաներին սեր ու ջերմություն փոխանցեցին: 



 

Տեր Զգոնը իր խոսքում կարևորեց նման միջոցառումների անցկացումը՝ հույս հայտնելով, որ երեխաների համար բարի անակնկալներ մատուցելու օրինակը վարակիչ կլինի մարդկանց համար:

 

«Որոշեցինք երեխաներին փոխանցել մեր բարի խոսքը, որպեսզի իրենց կյանքը շարունակեն հույսով, հավատով՝ վստահ լինելով, որ անտեսված չեն, Աստված իրենց հետ է: Այդպես պետք է վարվենք մեր ողջ կյանքի ընթացքում՝ միմյանց ուրախություն պարգևելով, հոգատար վերաբերմունքով, ջերմությամբ, բարի անակնկալներով»,- նշեց քահանան:

 

Միջոցառման ավարտին քահանայի կողմից օրհնված խաչեր ընծայվեցին  երեխաներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-05-13
×