«Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար». Աստվածաշնչյան այս տողերը Գաբրիելհրեշտակապետի ավետիսն են: Ավետարանական այս դրվագում է ներկայացվում Ավետմանպատմությունը, երբ Մարիամն իմանում է, որ զավակ է ունենալու:
Հրեշտակը սպասումէԿույսիպատասխանին, ու Ավետմանտոնիխորհրդից սկսվումէ մերփրկությանպատմությունը:
Հավատք, խոնարհություն, սեր, պատրաստակամություն
Սուրբ ՄարիամԱստվածածնիԱվետմանօրը անշարժ տոն է: Ապրիլի 7-ին եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է մայրությանբերկրանքինսպասողկանանց օրհնության կարգ: ԱմենայնՀայոցԳարեգինԵրկրորդ կաթողիկոսը ապրիլի 7-ըհռչակելէմայրերիևմայրությանբերկրանքինսպասողկանանցօրհնությանօր:
Ավետման գեղեցիկ դրվագը ներկայացնում է Ղուկասավետարանիչը: Պատահական չէ, որ Աստծո որդուն լույս աշխարհ բերեց Մարիամը, ընդգծում է Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը: Սուրբ Կույսը հանդեսէգալիս՝որպեսանմնացորդսիրող, հոգատարու նվիրվածմայր, թեև նրա մասին դրվագները շատ չեն Ավետարանում:
«Աստծո կողմից ընտրվեց Մարիամը, որովհետև հավատքի ծնունդ էր ու խոնարհության օրինակ: Աստվածամայրը ծնվեց հավատացյալ ընտանիքում, սնվեց հավատքով, դաստիարակվեց որպես Աստծո խոնարհ զավակ ու լույս աշխարհ բերեց մեր փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին»,- նշում է Տեր Հրաչյան:
Եկեղեցականավանդությանհամաձայն՝Մարիամը մինչև 14 տարեկան ծառայել է Տաճարում ու վերադառնալովհայրականտուն՝Նազարեթ,նշանվելէՀովսեփիհետ:
Ըստ Ղուկաս ավետարանչի՝ Գաբրիել հրեշտակապետը գալիս է Մարիամի մոտ ու ասում. «Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը» (Ղուկաս1: 31-32):
Մարիամի պատասխանը չի ուշանում. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1:38):
Կույսի խոսքերն արտահայտումենիր անսահմանհավատը, վստահությունն Տիրոջհանդեպ, նա գիտակցեց իր առաքելությունը, բացատրում է քահանան.
«Մարիամ Աստվածածինը կատարյալ կնոջ խորհրդանիշ է: Իր միջոցով մենք ստացանք փրկության ճանապարհը: Աստվածամայրը խորհրդանշում է հավատք, խոնարհություն, սեր, պատրաստակամություն ունեցող կնոջ կերպար: Խոնարհությունը նրան բարձրացրեց երկինք»:
Հոգևորականի պատգամն է, որ այսօր յուրաքանչյուր կին օրինակ ունենա Աստվածամորը:
ՍուրբԿույսիմիջոցովաշխարհեկավՓրկությունը, Լույսը, Կյանքը, ընդգծում է Տեր Հրաչյան:
Ստացվում է՝ կնոջ դերը չնվազեցվեց, հակառակը՝ Տերը ցանկացավ, որ Աստծո որդին աշխարհ գա Աստվածամոր միջոցով, ընդգծվեց կնոջ, մոր դերի նշանակությունը:
«Տերը յուրաքանչյուրին տվեց իր առաքելությունը՝ տղամարդուն ասաց՝ քո քրիտինքով պիտի հաց վաստակես ու ընտանիքդ պահես: Կնոջն ասաց՝ ցավերով պիտի որդի ծնես: Մարդածնության շնորհը տրվեց կնոջը: Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը մի գեղեցիկ համեմատություն ունի: Ասում է՝ տունը, ընտանիքը փոքրիկ եկեղեցի է, այնտեղ քահանան մայրն է, հավատացյալները՝ ընտանիքի անդամները, զավակները»,- նշում է Տեր Հրաչյան:
Հոգևորականը, խոսելով կնոջ կերպարի մասին, ևս մեկ անգամ հիշեցնում է նրանց դերի ու առաքելության կարևորությունը: Կանայք պետք է պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց տրված առաքելությանը, չէ՞ որ մարդկայիննորկյանքինծնունդտալով՝կինը մասնակիցէդառնումաստվածայինարարչագործությանշարունակականությանը: