Հոգևորականներն այցելել են մանկապարտեզներ, իրականացրել օրհնության կարգ, երեխաների հետ խոսել Սուրբ Հարության տոնի՝ Զատիկի մասին։
Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն այցելել է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոն։ Հոգևորականը երեխաներին ներկայացրել է Սուրբ Հարության տոնի խորհուրդը, նրանց նվիրել գրքեր և տոնին նվիրված հոգևոր խաղեր:
«Ձեր Գիտակ» մանկական կենտրոնի սաների հետ օրվա խորհրդի մասին զրուցել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը։ Երեխաները ներկայացրել են տոնի ավանդական ուտեստները, ելութներ ունեցել, քահանայի հետ միասին աղոթել են։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին