«Հարության Ավետիս» կանթեղներով երթն իրականացվեց 10-րդ անգամ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Հարության Ավետիս» կանթեղներով երթն իրականացվեց 10-րդ անգամ

«Հարության Ավետիս» կանթեղներով երթն իրականացվեց 10-րդ անգամ

Սուրբ Հարության ավետիսը փոխանցվեց մարդկանց։ Հայաստանի սրտում՝ Հանրապետության հրապարակի քարե գորգի վրա վառվող կանթեղներով խաչ կազմվեց՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

 

«Հարության Ավետիս» կանթեղներով երթն իրականացվեց 10-րդ անգամ։ 

 

Երթը նախաձեռնեցին և իրականացրին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները՝ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: 

 

Ավանդական դարձած երթը մեկնարկեց ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց։ Մասնակիցները, թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո ստացան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Սուրբ Հարության Ավետիսը և այն փոխանցեցին մարդկանց։ Քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ, ընթացքում նրանց միացան բոլոր ցանկացողները։

 

Այս տարի մասնակիցները Հանրապետության հրապարակում կազմեցին Աշոտ Երկաթի հաղթական խաչը։ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, շնորհավորելով Սուրբ Հարության տոնը, իր խոսքում հույս հայտնեց, որ հայ ժողովրդի հաղթանակները չեն ուշանա։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-03-30
×