Խավարման կարգը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում

Խավարման կարգը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում

Մարտի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Խավարման կարգը կատարվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ։ 


Խավարման կարգը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Արարողության ընթացքում եկեղեցու քահանաները հերթով ընթերցեցին Ավետարանական հատվածները, որոնք պատմում են Քրիստոսի Խորհրդավոր ընթրիքից հետո Քրիստոսի հետ պատահած դեպքերի մասին` Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը:

 

Արարողության ավարտին Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց ժողովրդին։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2024-03-29
×