Նավասարդ Սրբազանն օրհնեց մանուկներին

Նավասարդ Սրբազանն օրհնեց մանուկներին

Այս տարի մարտի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց բաց խորանով Սուրբ Պատարագ:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Ծաղկազարդի տոնական Սուրբ Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչն արժանապատիվ Տեր Անուշավան քահանա Կոշեցյանն էր:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակված է Մանուկների օրհնության օր։

 

Հավարտ Սուրբ Պատարագի Նավասարդ Սրբազանը կատարեց Մանուկների օրհնության կարգ:  Շնորհավորելով Ծաղկազարդի տոնի առթիվ՝ Սրբազան հայրը սերն ու օրհնությունը փոխանցեց մանուկներին և մաղթեց, որպեսզի զորանան Տիրոջ կամքով ու Սուրբ Հոգու շնորհներով։

 

Ապա Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին։

 

Ծաղկազարդից սկսվում է Տիրոջ երկրային կյանքի վերջին՝ Ավագ շաբաթը, որի բոլոր օրերն ունեն իրենց խորհուրդները։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-03-24
×