Մարտի 3֊ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների «Գանձեր» երիտասարդաց միության անդամներին։ Հանդիպմանը ներկա էր ԱրարատյանՀայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու երիտասարաց միությունների հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Հավարտ Սուրբ Պատարագի երիտասարդները արժանապատիվ Տեր Արսեն քահան Սարոյանի գլխավորությամբ եկել էին թեմի առաջնորդարան՝ Սրբազան հոր օրհնությունը ստանալու: Հանդիպման ընթացքում Սրբազան հայրը երիտասարդների հետ զրուցեց ազգային ինքնության և քրիստոնեական դավանաբանական հարցերի մասին, պատասխանեց նրանց հուզող հարցերին։ Զրույցի ավարտին Սրբզան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց երիտասարդներին: