Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների հիշատակության օր
Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների հիշատակության օր
Պատմության տարբեր ժամանակահատվածներում, երբ Ընդհանրական եկեղեցու միասնությանը վտանգ է սպառնացել, գումարվել են տիեզերականժողովներ: Անդրադարձել են դավանության, հավատքի մաքրության, աղանդավորների դեմ պայքարի խնդիրներին, հաստատվել են կանոններ: Նմանժողովներիցէր 381 թվականինԹեոդոսիոսկայսերհրամանովգումարվածԿոստանդնոպոլսիտիեզերաժողովը:
Տիեզերական ժողովները տեղի էին ունենում մեկ ընդհանուր հավատքի վկայության, հավատքի ուսմունքի ճշմարտությունների հաստատման համար, նշում է Երևանի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը.
«Ժողովը կոչվում է տիեզերական, քանի որ այնտեղ են համախմբվել քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականները: Մինչև 4-րդ դար ձևավորվել էին քրիստոնեական 5 կարևոր Աթոռներ՝ Հռոմի, Կոստանդնոպոլսի, Երուսաղեմի, Ալեքսանդրիայի, Եփեսոսի, Անտիոքի:
Քրիստոսի Եկեղեցու առաջին ժողովը 325 թվականին էր՝ Նիկիա քաղաքում: Այնտեղ հաստատվեց Քրիստոսի Աստվածությունը, ընդունվեց Հավատո Հանգանակը:
Հայր, Որդի և Սուրբ Հոգի
370-380-ական թվականներին Եկեղեցու առջև դրվում է մեկ այլ հարց:
«Մակեդոն անունով հոգևորականը հարցականի տակ էր դնում Սուրբ Հոգու աստվածությունը: Ըստ իր վարդապետության՝ Սուրբ Հոգին Աստված չէր, Սուրբ Երրորդության մի անձը չէր: 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարվում է Կոստանդնոպոլսի տիեզերաժողովը»,- նշում է Տեր Բարդուղիմեոսը:
Մոլորությունը դատապարտվում է: Ժողովը հաստատում է Նիկիայի դավանությունը Որդու մասին, պաշտպանում Սուրբ Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Ընդունելովայս տիեզերաժողովը` ՀայԵկեղեցիննշումէդրանմասնակից 150 սուրբհայրապետներիհիշատակությանօրը:
«Մենք ևս մեկ անգամ փաստում ենք այս վարդապետության ճշմարիտ լինելը, վերահաստատում ենք, որ մեր հայրերը առաջնորդվել են Սուրբ Հոգով, եղել են ճշմարիտ աստվածպաշտության մեջ: Խնդրում ենք հայրերի բարեխոսությունը, որ մեզ ուղեկից լինեն, օգնեն, որ մենք կարողանանք մեր հավատքի մեջ հաստատուն մնալ»,- նշում է Տեր քահանան:
Սուրբ Երորրդությունն ամբողջանում է Սուրբ Հոգով՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի. Հայրն արարիչ է, Որդին՝ փրկիչ, Սուրբ Հոգին՝ մխիթարիչ։
Աստծո զորությունը մեր կյանքում իրականացվում է Սուրբ Երրոդության երեք անձերի միջոցով: Երբ մարդիկ մկրտվում են` դառնալով քրիստոնյա, սրբվում են ադամական մեղքից, ժառանգում Երկնքի Արքայությունն ու հավիտենական կյանքը: Սուրբ Հոգին Իր շնորհներն է պարգևում մկրտվողին:
Սուրբ Հոգու աստվածությունը հիշատակվում է Աստվածաշնչում՝ սկսած առաջին տողերից․
«Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա…» (Ծննդոց 1:2):
Աղավնակերպ Սուրբ Հոգին հայտնվում է Քրիստոսի մկրտության պահին: Հիսուս իր հեռանալուց հետո մեզ բաշխեց Սուրբ Հոգին՝ այն համարելով Մխիթարիչ ու պատգամեց.
«Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26)։
Ըստ Տեր Բարդուղիմեոսի՝ պատահական չէ, որ տոնը հիշատակվում է Պահքից առաջ:
«Պահեցողության շրջանը քրիստոնյայի համար կարևոր է, ապաշխարողական այդ փուլում մարդը սկսում է հրաժարվել մեղքից, չարից, իր անձին քննություն է կատարում: Կարևոր է, որ ապաշխարության ընթացքում ճիշտ հավատամքի, հավատքի մեջ լինի, ճիշտ արտահայտվեն դավանաբանական աղոթքները»,- նշում է քահանան:
431 թվականին՝ Եփեսոսի ժողովի ժամանակ, հաստատվում է, որ Քրիստոս միաժամանակ կատարյալ մարդ է և կատարյալ Աստված: