Անկասկած մեզնից տասնյակ հազարավոր կիլոմետրեր ապրող շատ մարդիկ պատկերացում չունեն մեր ցավերի, տագնապների մասին, որ դարերով մեզ հանգիստ չեն թողնում: Այդ ցավերի կողքին մեզ շարունակ անհանգստացնում են հազարավոր մանր խնդիրներ, որ ուշադրության արժանի չեն, բայց նպաստում են, որ փոխվի մեր կյանքը: Առօրյամանրհոգսերըթույլչենտալիս, որմենքմտածենքկարևորի, արժանիիմասին:
Հաշվե՞լ ենք, թե ամեն օր որքա՞ն աննշան դեպքեր, հոգսեր են ցավեցնում մեզ: Որքա՞ն չարություն, անարժան զգացողություններ են կուտակվում մեր սրտում: Մենք ակամա մեր սրտերը մաշում ենք, չենք թողնում, որ այնտեղ շատանա լույսը: Տեղ չենք թողնում գեղեցիկին, արժանիին: Թույլ չենք տալիս, որ երջանկությունն ու սերը հանգիստ ներս մտնեն, հարմար տեղավորվեն մեր մեջ ու չուզենան հեռանալ:
Մենք շարունակ գանգատվում ենք հոգսերից, տարածված չարությունից: Ամեն բան կարող է փոխվել, երբ միմյանց հանդեպ սիրով լցվենք, երբ չարությունը, նախանձը փոխարինենք սրտացավությամբ, երբ հայրենիքի հանդեպ սերը վեր դասենք առօրյա խնդիրներից:
Ծանրմտքերըբարիպտուղչենտալիս։ Պետք է ազատվել մռայլմտքերից ու դրա փոխարեն աշխատել, գործել, փորձել փոխել իրավիճակը: Սրտում պետք է տեղ թողնել երջանկության ու սիրո համար:
«Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.
Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ»: Հ.Թ.
Սուրբ Գիրքը պատգամում է՝ չպղծել մեր սրտերն ու մտքերը անարժան բաներով: Դրա փոխարեն պետք է նորոգվել հոգով ու սրտով: Պետք է պատրաստ լինել բացել մեր սրտի դռները:
«Բացիր սիրտդ Աստծո առջև, և Աստված այն իր Սուրբ Հոգու զորությամբ և արիությամբ պիտի ողողի»: (Միքիա 3.8)
Աղոթե՛լ, մաքրե՛լ մտքերը, հոգիները, թույլ չտալ, որ բացասականը կլանի մեզ ու մեր սրտերը: