ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տոնել են Հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը:
Ռազմական ակադեմիայի սաներին օրհնության կարգ է մատուցվել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի ձեռամբ:
Հոգևորականը կուրսանտներին մաղթել է Աստծո օրհնությամբ խաղաղ ծառայություն: Հույս է հայտնել, որ աշխարհում կլինի խաղաղություն ու կկարողանանք զարգանալ և հզորանալ: Քահանան, շնորհավորելով Հայոց բանակի տոնը, անդրադարձել է նաև քաջության և նվիրումի կարևորությանը յուրաքանչյուր հայորդու կյանքում:
Միջոցառման ընթացքում պարգևատրվել են ռազմական ակադեմիայի լավագույն սաները: