Սուրբ Ծննդյան հրաշքը ներկայացվել է երեխաների կողմից: Արարատյան Հայրապետական թեմի Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները ներկաներին Քրիստոսի Ծննդյան մասին պատմել են բեմադրության միջոցով, ներկայացրել դրվագներ Սուրբ Գրքից:
Միջոցառմանը մասնակցել են Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի բոլոր սաները՝ 6-ից մինչև 14 տարեկան:
Ուսուցչուհի Գայանե Հակոբյանի խոսքով՝ իրենց կիրակնօրյա դպրոցը գործում է տասը տարուց ավելի: Այժմ այնտեղ սովորում է 26 աշակերտ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
×