Սուրբ Ծննդյան տոնախմբություն՝ ավանդական երգ ու պարով

Սուրբ Ծննդյան տոնախմբություն՝ ավանդական երգ ու պարով

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Ծնունդը։ Առավոտյան Ս․ Պատարագից հետո Երևանի Ս․ Աննա և Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցիների հարակից տարածքում տեղի ուենցավ Ս․ Ծննդյան տոնախմբություն: Ներկաներին համախմբել էր հայ ավանդական երգն ու պարը։ Երգել ու պարել են հայերեն։

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ միջոցառումն իրականացվում է հայ ավանդական արժեքների հանդեպ նախանձախնդիր երիտասարդների ջանքերով։ Ազգային տոնի մասնակիցն են դառնում եկեղեցու համայնքը, երիտասարդները, անցորդները։

 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են հայ ավանդական երգերն ու պարերը, դրանք տեղում սովորեցրել են ներկաներին։ Ազգային պարերի ուսուցանումն ու ցուցադրումը տոնախմբության գլխավոր նպատակներն են։

 

Ս․ Աննա և Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի խոսքով՝ նման միջոցառումներ իրականացնում են 5 տարուց ավելի։ Նախաձեռնող երիտասարդների խումբը փորձում է մասնակիցների մեջ ամրապնդել ազգային արժեքներն ու բարձրացնել արիական ոգին։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-01-06
×