Ադամի՝ Դրախտից ելնելու 5100-րդ տարում, հռոմեացիների Օգոստոս կայսեր թագավորության 42-րդ, հայոց և ասորիների Աբգար թագավորի 1-ին և հրեաների Հերովդեսի թագավորության 38-րդ տարում Հիսուս` օծյալ Քրիստոս, ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում և խանձարուրապատ դրվեց անբանների մսուրում:
Եվ ահա մոգերը, 8 ամիս ճանապարհորդելուց հետո, Արևելքից եկանհասան Երուսաղեմ: Հայտնի է, թե ովքեր էին նրանք և որ ազգից: Ոմանք ասում են, թե Աբրահամի որդիներից էին` քետուրական ազգից: Ուրիշները ասում են, թե Արաբիայի և Սաբայի թագավորներ են՝ ըստ վկայության սաղմոսի (Սաղմ. 71.10): Այս երկու ասածներն էլ ճշմարիտ են, որովհետև պարսից Մելքոն թագավորն Աբրահամի քետուրական զարմերից էր, և Գասպար հնդկաց թագավորը` նույն ինքը Սաբայի արքան է, և Բաղդասարը` արաբների թագավոր:
Այս երեք թագավորները եկան 12-հազարանոց զորքով` 12 հազարապետերով` երկրպագելու նորածին թագավորին: Հազարապետերի անունները սրանք են. Բախուրիդա´, Դադմուշա´, Բարդիմշա´, Շահաբանա´, Խորինա´, Դըդմիշա´, Դիշբուխա´, Խամառա´, Շավուրշա´, Աքշիրա´, Շահուրա´ և Շամիրա´մ: Սրանք են 12 հազարապետերը, ովքեր եկան թագավորների հետ` երկրպագելու նորածին մանկանը՝ աստղի առաջնորդությամբ, և հասան Երուսաղեմ: Աստղը, որը նրանց առաջնորդում էր, ծածկվեց նրանցից, ու չէին իմանումուր գնալ, և իջան, բանակատեղի դրեցին Երուսաղեմի մոտ:
Հերովդես արքան և ամբողջ Երուսաղեմ քաղաքը սաստիկ վախեցան նրանցից: Հերովդեսը ընտրեց իմաստուն և հանճարեղ այրերին և ասաց. «Գնացե´ք, իմացեք նրանց մասին` թե որտեղի՞ց են գալիս և ո՞ւր ենգնում»: Ուղարկվածները հարցրեցին և պատասխան լսեցին, թե՝ «Մենք հեռավոր երկրներից ենք եկել` Հնդկաստանից, Պարսկաստանից, Արաբիայից»: Դպիրներն ասացին.
- Ասացե´ք մեզ ճշմարտությունը, արդեն երեք օր է, որ այստեղ իջևանեցիք, բայց մուտք ու ելք չարեցիք մեզ մոտ. ի՞նչ եք փնտրում և այստեղ ինչո՞ւ եքեկել:
Մոգերն ասում են.
- Իսկ Ձեզ ի՞նչ խնդիր, որ այդչափ ստիպում եք` իմանալ մեր ճանապարհը:
Դպիրներն ասում են.
- Երևում է, որ ընտիր և փառավոր ազգից եք, թագավորներ` պատվավոր ևմեծամեծ: Մինչև այստեղ, մեզ մոտ սիրով և խաղաղությամբ եք եկել: Մերթագավորը քաղաքում՝ այստեղ է, և կամենում է ձեզ տեսնել, քանզի խնկիանուշություն է բուրում ձեզանից և լցնում քիմքը այդ քաղաքի ամեն միմարդու: Գուցե պատվական վաճառականնե՞ր եք և կամենում եք ինչ-որտեղ առևտո՞ւր անել:
Մոգերը ասում են.
- Այդպես չէ, այլ միայն ճանապարհն ենք փնտրում:
Դպիրները ասում են.
- Ո՞ր ճանապարհը:
- Որով Տերն առաջնորդեց մեզ մինչև այստեղ աստղով, որը գնում էր մերառջևից: Ահա 8 ամիս է, որ ճանապարհորդում ենք` աստղի առաջնորդությամբ, ու այստեղ հասնելով` այն մեզանից ծածկվեց, ևչգիտենք, թե ուր գնանք, մինչև որ Տերը դարձյալ ուղղի մեր ընթացքն իբարին:
Դպիրները վերադարձան Երուսաղեմ քաղաքը, պատմում և ասում էինՀերովդեսին. «Արքա´, համառ են նրանք և շատ դժվարին: Սիրով և աղաչանքներով բազում անգամ հարցրեցինք նրանց, և ամենևին չհայտնեցին իրենց մտադրությունը»:
Այնժամ Հերովդես արքան լցվեց բարկությամբ և սաստիկսպառնալիքներով հրամայեց կանչել նրանց իր մոտ: Քաղաքի իշխանները և այլ մեծամեծներն ասացին. «Ո´վ արքա, մի´ վարվիր քո այդ խոսքիդ համեմատ, որովհետև նրանք հեռավոր երկրից և բազում գավառներից սիրով եկել-հասել են այստեղ, և դու որևէ չար բան մի´ արա նրանց, այ լկանչիր նրանց սիրով և պատվով, որպես վայել է թագավորներին: Եվ հետո, եթե որևէ վտանգ տեսնես նրանցից, թող քո կամքը լինի»:
Երբ Հերովդես արքան լսեց այդ խոսքերն իր մեծամեծներից, նրա բարկությունը մի փոքր մարեց, և նա հրամայեց սիրով կանչել օտարներին:
Երբ նրանք եկան արքայի մոտ` խոնարհվելով երկրպագեցին նրան: Հերովդեսը վեր կեցավ, գրկեցին, համբուրեցին միմյանց և նստեցին: Արքան ասաց.
- Ո´վ մեծամեծ և պատվավոր այրեր, ասացե´ք ինձ, ինչի՞ համար դուք եկաքայստեղ հեռավոր երկրից:
Ասացին մոգերը.
- Մենք Պարսկաստանից եկանք այստեղ, մոգերի դասից ենք: Աստծոհրամանով և Նրա առաջնորդությամբ եկանք մինչև այստեղ, և աստղիլույսը, որն առաջնորդում էր մեզ, ծածկվեց մեր աչքերից, ու մոլորվեցինքճանապարհից, որով գնում էինք:
Հերովդեսն ասաց.
- Ինչի՞ համար այդքան զորքով և ունեցվածքով երկրից երկիր եք շրջում:
Նրանք պատասխանեցին.
- Մենք այն պատճառով եկանք, որ կամենում ենք հարցնել քեզ, քանզի լսելենք մեր երկրում, որ թագավորի որդի ծնվեց Հրեաստանում: Եվ մենքեկանք տեսնելու և երկրպագելու նրան:
Երբ Հերովդեսը լսեց դա, սաստիկ խռովվեց և ասաց.
- Ո՞ւմից լսեցիք այս, որ ասում եք, կամ ո՞վ պատմեց ձեզ դա:
Եվ մոգերը ասում են.
- Մեր վկայության խոսքերին չե՞ք հավատում, որ ստուգապես լսեցինք ևիմացանք:
Հերովդեսն ասաց.
- Որտեղի՞ց ունեք այս ստույգ վկայությունը:
Մոգերը պատասխանեցին.
- Նախահայրերից ունենք այս վկայությունը` գրված, կնքված և պահված: Բազում ժամանակներ սպասման մեջ էին մեր հայրերը` ազգից ազգ, որդիներից որդիներ, մինչև հասնելով` մեր մոտ կատարվեց: Ապա Աստծոհրամանով եկանք հասանք այս տեղը, որ ցույց տվեց մեզ Տերը:
Հերովդեսն ասաց.
- Ցո´ւյց տվեք ինձ նշանագիրը, որ ունեք, որպեսզի տեսնեմ:
Մոգերը պատասխանում են.
- Խոստացել ենք հանուն Նրա կատարել մեր ուխտը, անհնար է բացել ևցույց տալ որևէ մարդու:
Հերովդեսն ասաց.
- Մի´ ծածկեք ինձանից ձեր խորհուրդները, քանզի ձեր խոսքերից չեմհասկանում, ո՞ւմ մասին եք խոսում:
Մոգերը ասում են.
- Դա´ իսկ սքանչելի է, որ դուք բնավ չեք իմանում:
Հերովդեսն ասում է.
- Մեզանից ոչ ոք չի լսել այդ բանի մասին, և հավաստի չենք կարող իմանալ:
Մոգերը ասում են.
- Մենք հեռուներից լսեցինք, իսկ դուք, որ մոտ եք, չե՞ք իմանում:
Հերովդեսն ասում է.
- Ասում եք, թե գիր ունեք` Աստծո մատով գրված և կնքված, տվեք այնքահանաներին, որ ընթերցեն:
Մոգերը ասացին.
- Մեզ չէ տրված բացել այն և տալ որևէ մեկին կարդալ: Քանզի Ով գրեց ևփակեց, Նա կբացի և կպատմի մեզ:
Հերովդեսն ասում է.
- Որտեղի՞ց է այդ գիրը, որ միայն դուք ունեք:
Մոգերը պատասխանում են.
- Բացի մեր ազգից, որ ունենք Աստծո մատով գրված և կնքված այսվկայության գիրը, ուրիշ ոչ ոք ոչ գիտի, ոչ լսել, ոչ էլ իմանում է այդ բանիմասին:
Լսելով այս խոսքերը` պիղծ բռնավորը զայրացավ իր սրտում և ասաց.
- Թույլ չե´մ տա դուրս գալ այստեղից, մինչև ցույց չտաք ձեր բոլոր իրերը, որունեք: Այնժամ հրամայեց արքան բռնությամբ ձերբակալել նրանց:
Հանկարծակի պալատը, որում գտնվում էին, շարժվեց, չորս կողմից նրասյուները խախտվեցին իրենց տեղերից, և ապարանքի ամբողջ շինվածքը փլվեց: Նրա փլատակների տակ մնացին 72 մարդ, ովքեր մահացան: Այդտեսնելով` Հերովդեսի նախարարներն ընկան նրա ոտքերը, աղաչում էիննրան և ասում. «Արձակի´ր նրանց խաղաղությամբ, թող գնան իրենց ճանապարհով»: Նույնպես և Արքեղայոսը՝ Հերովդեսի որդին, աղաչում էր նրան թողնել նրանց խաղաղությամբ: Եվ ապա անօրեն բռնակալը համաձայնվեց կատարել իր որդու կամքը, արձակեց նրանց և ասաց.
- Ասացե´ք ինձ ճշմարտությունը, որպես բարեկամներ, ի՞նչ եք ցանկանում, որ անեմ ձեզ համար:
Մոգերը պատասխանեցին.
- Մեզ ոչինչ հարկավոր չէ քեզանից, բացի այս բանից միայն. ասացեք մեզ, ձեր օրենքում ինչպե՞ս է գրված:
Հերովդեսն ասաց.
- Ի՞նչ է նշանակում ձեր ասածը:
Մոգերը ասացին.
- Ո՞ւր պիտի ծնվի Քրիստոս` հրեաների թագավորը:
Երբ լսեց դա Հերովդեսը, խռովվեց, և նրա հետ միասին՝ ամբողջԵրուսաղեմը: Հավաքելով բոլոր քահանաներին և դպիրներին` հարցրեցնրանցից, թե որտե՞ղ պիտի ծնվի Քրիստոս: Եվ նրանք պատասխանեցին. «Հրեաստանի Բեթղեհեմում` Դավթի քաղաքում»:
Հերովդեսն ասաց մոգերին.
- Գնացե´ք, ստուգեցե´ք մանկան մասին և երբ գտնեք` իսկույն հայտնեքինձ, որպեսզի ես էլ գնամ` երկրպագեմ նրան:
Այսպես ասաց անօրենը, որպեսզի գնա, նենգությամբ սպանի մանկանը:
Մոգերը նույնժամ վեր կեցան, երկրպագեցին Հերովդեսին և գնացին իրենց ճանապարհով: Եվ ահա աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց և եկավ, կանգ առավ այն այրի վերևում, որտեղ մանուկ Հիսուսն էր: Նրանք իսկույն իջան իրենց երիվարներից, , ծնծղաներ, տավիղներ, քնարներ էին նվագում ու երգում: Թագավորներն ու հազարապետերը և զորքի ամբողջ բազմությունը, այրը շրջապատելով, երգում էին, ցնծությամբ օրհնում էին Աստծուն, որ արժանացան այդպիսի պատվի` տեսնելու (Փրկչի ծննդյան) այս օրը:
Տեսնելով դա` Հովսեփն ու Մարիամը վեր կեցան, դուրս վազեցին այրից, իսկ մանուկ Հիսուսը մենակ մնաց այրում` բազմած անբանների մսուրում: Երբ իշխանները և մեծամեծները տեսան նրանց, ասացին.
- Ինչո՞ւ եք վախենում, մենք Ձեզ պես մարդիկ ենք:
Հովսեփն ասաց.
- Ո՞ւմից եք դուք ուղարկվել և ո՞ր երկրից եք եկել:
Նրանք պատասխանեցին.
- Մենք հեռավոր տեղից ենք, Պարսկաստանի երկրից, եկել ենք այստեղբազում ընծաներով ու նվերներով, ցանկանում ենք տեսնել հրեաներիթագավորին և երկրպագել նրան: Արդ, ասացեք մեզ ճշմարտապես, որտե՞ղէ նորածին մանուկը` արքան Հրեաստանի:
Երբ դա լսեց Մարիամը, ուրախությամբ դարձավ, մտավ այրը և, իր գիրկը վերցնելով մանկանը, սրտի ուրախությամբ լցված` գոհացավ Աստծուց ևնստեց: Իսկ մոգերը կրկին հարցնում էին Հովսեփին և ասում.
- Ո´վ պատվական ծեր, ասա´ մեզ ճշմարտությունը, եթե գիտես այն:
Եվ Հովսեփը մատով հեռվից ցույց տվեց այրը:
Մոգերն ուրախությամբ հասան այրի դուռը և, ներս մտնելով, տեսան մանկանը` բազմած անբանների մսուրում: Թագավորները, իշխանները, նախարարները և ամբողջ զորքն, ընկնելով՝ երկրպագում էին մանկանը և մատուցում Նրան յուրաքանչյուրն՝ իր ընծաները:
Առաջինը եկավ հնդկաց թագավոր Գասպարը: Նա բացեց մեծագին նարդոսը, տաշխը, կասիան, կինամոնը և այլ անուշահոտ խունկեր և յուղերև իսկուն հեղեց, և բուրեց անուշահոտությունը և լցրեց այրը: Արաբիայի Բաղդասար թագավորը մատուցեց մեծագին ընծաներ` ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր, գեղեցիկ և վայելուչ մարգարիտներ: Պարսից Մելքոն թագավորը ընծայեց զմուռս, հալվե, բեհեզներ, ծիրանիներ և պատանելու կտավներ:
Եվ բոլորը մատուցեցին իրենց ընծաներն ի պատիվ նորածին մանկան` Իսրայելի արքայի:
Թագավորները, դուրս գալով այրից, գնացին մի հեռավոր, մեկուսի տեղ ևնստեցին առանձին, հարցնում էին միմյանց և ասում. «Ի՞նչ նշան սքանչելի տեսանք այնտեղ, եկեք պատմենք միմյանց, որ համոզվենք, թե ճշմարիտ է այն, ինչ եղավ» և, համաձայնվելով՝ հավանություն տվեցին այս մտքին: Հարցրեցին հնդկաց թագավորին.
- Երբ մատուցում էիր կնդրուկը, ինչպե՞ս տեսար Նրան:
Գասպարն ասաց.
- Ես տեսա Նրան` մարմնով Որդի Աստծուն` բազմած փառքի աթոռին, և անմարմին հրեշտակների զորքը սպասավորում էր Նրան:
Մյուսները պատասխանեցին.
- Բարվո´ք ասացիր:
Հարցրեցին պարսից թագավորին.
- Երբ մատուցում էիր զմուռսը Նրա առջև, ինչպե՞ս տեսար դու Նրան:
Մելքոնն ասաց.
- Ես տեսա Նրան` Որդի Աստծո մարմնով, չարչարանքների մեջ`մեռյալ ևդարձյալ հարություն առած, կենդանի:
Նրան ասացին.
- Եվ դու բարվոք ասացիր:
Հարցրեցին արաբների թագավորին.
- Երբ գանձերն էիր մատուցում Նրա առջև, ինչպե՞ս տեսար դու Նրան:
Բաղդասարն ասաց.
- Ես մարմնով տեսա Նրան` Որդի թագավորի` նստած գահի բարձրաթոռում և մարդկանց բազմաթիվ զորք Նրա առջևում:
Նրան ասացին.
- Եվ դու բարվոք ասացիր:
Լսելով դա միմյանցից` թագավորները հիանում և զարմանում էին ուասում. «Ի՞նչ է այս նոր սքանչելիքը, որ մեզ երևաց, միմյանց նման չեն այսվկայությունները, հավատալի՞ է բանն, որ մեր իսկ աչքերով տեսանք»: Ապա երկրորդ անգամ ասացին. «Նորից վերադառնանք այստեղ և խորհուրդ անենք: Այսօր հանգստանանք և վաղը գնանք այրը ու հավաստի իմանանք` թե ճշմարի՞տ է դա»: Եվ միաբան համաձայնվեցին միմյանց հետ: Վեր կենալով` գնացին իրենց իջևանատեղը և ամբողջ գիշերն ուրախանալով անցկացրեցին: Առավոտյան վեր կենալով` թագավորները ասում էին իրար. «Եկեք, գնանք այրը և տեսնենք, գուցե այլ նշան ցույց տրվի մեզ այսօր»:
Սկզբից գնաց հնդկաց թագավոր Գասպարը և, տեսնելով անբանների մսուրում բազմած մանկանը, խոնարհվելով երկրպագեց Նրան և տեսավ արաբների արքայի տեսիլքը, ով սկզբից Աստծուն մարմնով էր տեսել. այժմ նրան երևաց մարմնավոր թագավորի որդին: Երբ հնդկաց թագավորը դուրս եկավ, պատմեց նրանց. «Առաջին տեսիլքը չտեսա, այլ քոնը, Բաղդասար արքա, որ պատմեցիր մեզ»:
Ապա գնաց արաբների արքա Բաղդասարը և տեսավ Իր մոր գրկում բազմած Հիսուսին, և երկրպագեց Նրան ու, ելնելով այրից՝ ասաց. «Առաջին տեսիլքը չտեսա, այլ քոնը, մոգերի արքա Մելքոն»:
Եվ ապա պարսից թագավոր Մելքոնը, վեր կենալով, մտավ այրը և տեսավՆրան` բազմած այրում, գահի վրա ու երկրպագեց Նրան: Առաջին տեսիլքը չտեսավ, այլ տեսավ Նրան` մարմնացյալ Աստված` ծնված կույսից: Շուտով դուրս եկավ ուրախությամբ և գնաց, պատմեց թագավորներին. «Արդար և Աստված է Նա և կամ Որդի Աստծո, որ ըստ յուրաքանչյուրի նվերների, որ մատուցեցինք Նրան, նույն կերպարանքով տեսիլքներ ցույց տվեց մեզ»:
Եվ հավատացին թագավորները, իշխաններն ու ամբողջ զորքը: Պարսից թագավոր Մելքոնը, դառնալով՝ վերցրեց կտակի գիրը, որ ունեին իրենց մոտ` պահված առաջին նախահայրերից, և տարան այն, մատուցեցինմանուկ Հիսուսին, ասացին. «Ահա նամակը, որ կնքելով՝ տվեցիր ի պահ մերնախահայրերին: Առ, բաց և ընթերցիր Քո ձեռքերի գիրը, որ տվեցիր Քո նախաստեղծին»:
Եվ գրերի գիրը, որ դրված էր ի պահ, այս էր. «Քո լինելության սկզբից վեցերորդ դարում, վեցերորդ օրը կուղարկեմ Իմ Միածին Որդուն` Բանն Աստծո, Ով, գալով՝ կմարմնանա քո զավակից, և կլինի Որդին Իմ` Մարդու Որդի, և քեզ, դարձնելով առաջին փառքի, վերստին կնորոգի, ու ապա կլինես դու, Ադամ, իբրև մեկը մեզանից, անմահ մարմնով` միավորված Աստծուն»: Այս է առաջին գիրը` գրված Աստծո մատով և կնքված, որն Ադամը տվեց Սեթին, իսկ Սեթն` իր որդիներին, և որդիներից տրվեց որդիներին մինչև Նոյ: Նոյը տվեց Սեմին, Սեմն` իր որդիներին, որդիներից` որդիներին մինչև Աբրահամ: Եվ Աբրահամը տվեց այն Մելքիսեդեկ քահանային: Եվ Մելքիսեդեկը տվեց Կյուրոս պարսից թագավորին: Նադրեց գիրը գանձարանում և պահեց զգուշությամբ մինչև հասավ այն մոգերին, ովքեր բերեցին, մատուցեցին այն Հիսուս Քրիստոսին: Այս է պատճառը գրի. Ադամի՝ Դրախտից ելնելուց հետո Աստված տվեց նրանորդի` Սեթին, ում անունը թարգմանվում է` մխիթարություն: Եվ Աստված ուխտ դրեց և երդվեց Ադամին` միջնորդությամբ այս գրի:
Արդ` թագավորները, կատարելով իրենց ուխտը և մնալով այնտեղ երեք օր, խորհեցին միասին և ասացին. «Արժան չէ զանց առնել մեր ուխտը, քանզի դրա համար եկանք: Եկեք, դառնանք երրորդ անգամ այրը, ստուգենք հավաստմամբ ու ապա գնանք մեր ճանապարհներով»: Ասացին միաբան. «Այո, բարի»: Այնժամ թագավորները, վեր կենալով, մտան այրը ու տեսանՀիսուս մանկանը` բազմած Իր մոր գրկին: Ողջույն տալով` երկրպագեցին Նրան: Եվ երեք թագավորները ստուգությամբ տեսան միմյանց տեսիլքները ու սաստիկ երկյուղով լցվեցին: Ահով և դողով երկրպագեցին Հիսուսին, ելան այրից ու մնացին նրա մոտ մինչև առավոտ: Մնացին այնտեղ երեք օրմեծ ուրախությամբ, և եկածներից յուրաքանչյուրը մտնում էր առանձին ևերկրպագում նորածին մանկանը: Ապա երեք օր հետո միասին մտան այրը և երկրպագեցին մորը և մանկանը: Ելնելով այնտեղից` գնացին պատմելու Հերովդեսին, ինչ որ տեսան: Եվ ահա Տիրոջ հրեշտակը երևաց նրանց և ասաց. «Հարկ չէ գնալ ձեզ Հերովդեսի մոտ, այլ գնացեք խաղաղությամբ ձեր երկիրը»: Նրանք լսեցին և գնացին ուրիշ ճանապարհով իրենց երկիրը` փառավորելով մարմնացյալ Աստծուն Հոր և Ամենասուրբ Հոգու հետ:
Սուրբ Կույսը մնաց այրում երեսունինն օր և եկավ քառասունօրական մանկանը ընծայելու Տաճարին: Մանուկը, գգվելով Սիմեոն ծերունու կողմից, արձակեց նրան մարմնի կապանքից (Ղուկ. 2.25-35), այնտեղից մանուկը Սուրբ Կույսի և Հովսեփի հետ գնաց Նազարեթ: Տասներկու օրանց, փախչելով Հերովդեսից, գնացին Եգիպտոս ու մնացին այնտեղ վեց ամիս: Եվ վերադառնալով այնտեղից` դարձյալ բնակվեցին Նազարեթում, որպեսզի Հիսուս Նազովրեցի կոչվի, որ նշանակում է ծաղիկ: Քանզի Հեսսեի արմատից ծաղկեց աստվածությամբ կուսածին Հիսուս (հմմտ. Եսայի 11.1-2):
Երեսուն տարի լրանալուց հետո, երբ սկսվեց մյուս տարին, նույն օրը, որումծնվեց Քրիստոս, հունվարի 6-ին, Նա եկավ Հորդանան` մկրտվելու Հովհաննեսից: Եվ ահա երկինքը բացվեց Նրան, և Հայրը ի վերուստ վկայեց. «Դա´ է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը, Նրա´ն լսեցեք» (Մատթ. 3.13-17, հմմտ. Մատթ. 17.5): Եվ Սուրբ Հոգին ինչպես աղավնի իջավ Նրա վրա: Եվ Հովհաննեսը վկայեց. «Ահա Քրիստոս` Գառն Աստծո, որվերցնում է Իր վրա աշխարհի մեղքերը» (հմմտ. Հովհ. 1.29):
Այդ պատճառով ուղղափառների եկեղեցին միասին է տոնում Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը: Որովհետև մկրտությամբ հայտնվեց Հիսուս կուսածին մարդու աստվածությունը, ում Հովհաննեսը մկրտեց և Քրիստոս անվանեց, և Քրիստոս Աստված է: Եվ տոնը մկրտության պատճառով հայտնություն ենք անվանում: Եվ երեք վկաների միջոցով հայտնի դարձավ, որ Հիսուս` Քրիստոս է, և Քրիստոս` Աստված` վկայվածՀոր, Սուրբ Հոգու և Ս. Հովհաննես Կարապետի միջոցով:
* * *
Այսօր սքանչելի հրաշքի հիշատակն է, որ տեղի ունեցավ գետարգել Ս. նշանով, հայոց Պետրոս կաթողիկոսի միջոցով, հայոց տոմարով 373 (* նոր տոմարով 1023) թվականին Վասիլ Մեծ կայսեր առջև Տրապիզոն քաղաքում: Տեր Պետրոսը գնաց թագավորի մոտ և մնաց իր մոտ մինչև հայտնության տոնը: Ջրօրհնեքի ժամին Տեր Պետրոսը զարկեց Ս. Նշանը ջրին, նույն պահին գետի ջուրը կանգ առավ ու աստվածային մյուռոնով ետ հոսեց դեպի վեր, և այսպես պահվեց մի ամբողջ ժամ: Այդ տեսնելով` Վասիլ թագավորը սքանչացավ, մանավանդ, որ տեսավ աղավնակերպ Սուրբ Հոգին ջրի վրա, նրա հետ և լուսեղեն կամարը՝ Տեր Պետրոսի վրա, ով ձեռքին ուներ Ս. Նշանը` կենաց փայտից (* Քրիստոսի խաչափայտից): Այդ պատճառով մեծ թագավորը խոնարհեցրեց իր գլուխը Տեր Պետրոսի ձեռքին, և նա լցրեց օրհնված ջուրը թագավորի գլխին ի փառս Քրիստոսի` մեր Աստծո:
Թարգմանեց Աննա Կիշինևսկայան