Ամառային ճամբար Սուրբ Երրորդություն եկեղեցում

Ամառային ճամբար Սուրբ Երրորդություն եկեղեցում

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցում օգոստոսի 1-8- ը կազմակերպվել էր ամառային բակային ճամբար։ 

 

Ճամբարի ծրագիրը մշակել էին երիտասարդաց միության անդամները` համայնքի Կիրակնօրյա վարժարանի ուսուցիչների աջակցությամբ ու խորհուրդներով։ 

 

բարին մասնակցում էին 8-12 տարեկան պատանիներ` ընդգրկվելով չորս ջոկատներում։ Շուրջ 70 ճամբարականների շարքում էին Կիրակնօրյա դպրոցի սաներն ու Մալաթիա-Սեբաստիա համայնքի երեխաները։ 

 

Պատանիներն ամեն օր հոգեւոր զրույցներ էին ունենում եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանի ու խորհրդակատար Տեր Արարատ քահանա Օրդոյանի հետ, իսկ սարկավագները գրեթե միշտ երեխաների հետ էին։ 

 

Ջոկատավրաները երիտասարդաց միության անդամներն էին։

 

Ճամբարի 8 օրերի ընթացքում մանուկները ստացան քրիստոնեական գիտելիքներ, ձեռք բերեցին նոր ընկերներ եւ իհարկե ջերմ հիշողություններ։ 

 

Ավանդույթի համաձայն ճամբարի վերջին օրը ճամբարականները մեկնեցին ուխտագնացության Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցի։ 

 

Բոլոր ճամբարականները օրհնված խաչեր նվեր ստացան։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2023-08-09
×