Օգոստոսի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի Նորք- Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի նախագահությամբ կատարվեց երիցատան հարևանությամբ կառուցված գրադարանի օրհնության կարգը:
Գրադարանը կառուցվել և կահավորվել է եկեղեցու 2022 թվականի խաչքավոր Հովսեփ Հովակիմյանի մեկենասությամբ:
Գրքերը հավաքվել են համայնքի հավատացյալների կողմից: Իսկ դրանք դասակարգվել ու դասավորվել են եկեղեցու երիտասարդաց միության անդամների ջանքերով:
Գրադարանը հարուստ է հոգեւոր, մշակութային ու գեղարվեստական գրականությամբ։ Այն նպաստելու է համայնքի անդամների ընթերցասիրությունը մեծացնելուն և հոգևոր գիտելիքների ձոռքբերմանը։