Հուլիսի 9-ին Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի սաները եկեղեցու խորհրդկատար Տեր Արարատ քահանա Օրդոյանի, կիրակնօրյայի ուսուցիչներ Գայանե Հակոբյանի, Հայկանուշ Հակոբյանի, Նվարդ Բիլյանի և Քրիստինե Ղազարյանի հետ հուլիսի 9-ին ուխտի մեկնեցին Արագածոտնի թեմի Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Եկեղեցին հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է, որն ըստ արձանագրության՝ VII դարում կառուցել է Գրիգոր Մամիկոնյան իշխանն իր տոհմական նստավայր Արուճում։ Շինարարություն ավարտվել է 660 թվականին։ Արուճի եկեղեցին իր չափերով վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է եղել։
Ուխտավորները միասնաբար աղոթեցին Հայոց եկեղեցու անսասանության, ազգիս բարգավաճման և մեր բանակի հզորության համար:
Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցն ամենակտիվներից է թեմում։ Քանի որ եկեղեցին ունի մեծ սրահը մեծ և կարողանում է հյուրընկալել նաև մյուս կիրակնօրյա դպրոցների սաներին ու կազմակերպել թեմական միջոցառումներ։
Կիրակնօրյա դպրոցի աշխատանքները կվերսկսվեն սեպտեմբերից։