Հուլիսի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանի աջակցությամբ եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի սաները ուսումնական տարվա ավարտին ուխտի գնացին Արագածոտնի թեմի եկեղեցիներ։ Նրանց առաջնորդում էին Կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհիներ Հասմիկ Սարգսյանն ու Մարգարիտա Ղազարյանը։
Ուխտավորները նախ այցելեցին Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցի, մասնակցեցին առավոտյան ժամերգությանը, այնուհետ Տեր Փառեն քհն․ Պետրոսյանի ուղեկցությամբ շրջեցին մենաստանում։ Ս. Ղազար Փարպեցու ճգնած վայրում գտնվող քարի մոտ միասնաբար Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքից հետո հյուրընկալվեցին միանձնուհիներին: Մայր Եղիսաբեթը սիրով պատասխանեց երեխաների հարցերին:
Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու Կիրակնօրյա դպրոցն այս կերպ ամփոփեց իր ուսումնական տարին։ Սեպտեմբերից երեխաները կրկին կշարունակեն իրենց հոգեւոր կրթությունը: