Լույս է տեսել Խրիմյանի Հայրիկի մասին Վազգեն Ա կաթողիկոսի գիրքը
Լույս է տեսել Խրիմյանի Հայրիկի մասին Վազգեն Ա կաթողիկոսի գիրքը
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ լույս է տեսել երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի «Խրիմյան Հայրիկը որպես դաստիարակ» գիրքը։
Վազգեն Ա Պալճյան Ամենայն Հայոց կաթողիկոսի սույն վերլուծական աշխատանքում ընթերցողըհնարավորություն է ստանում սիրելի հայրապետի աչքերով է նայել մեկ այլ սիրված կաթողիկոսի՝ Մկրտիչ Ա Խրիմյանի դաստիարակչական ծրագրին, որի նպատակը հայ ժողովրդին անգրագիտության և համընդհանուր տգիտության խավարից դուրս բերելն էր, և որի ուղիներն արդիական են ցայսօր։
Երջանկահիշատակ հայրապետի աշխատությունն առատորեն համեմված է Խրիմյան Հայրիկի գործերից մեջբերումներով և օգտակար ու հետաքրքիր կլինի ոչ միայն մանկավարժների, այլև նրանց համար, ովքեր արժևորում են կիրթ և առաքինի անհատներով ձևավորված հասարակությունը։
Գիրքը հրատարակվել է Ալեքսանդր Աբրահամյանի մեկենասությամբ՝ ի հիշատակ սիրասուն կնոջ՝ Արփի Դալլաքյանի։