Ամփոփվեց ամառային ճամբարը

Ամփոփվեց ամառային ճամբարը

Հուլիսի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում ամփոփվեց «Տիրամոր մանկունք» բակային, հոգևոր ճամբարը։

 

Եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի գլխավորությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով։ Ապա Տեր հայրը բոլորին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ողջույններն ու հայրական օրհնությունը։

 

Միջոցառմանը ներկա էին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը, Ավիամոդելավորման դպրոցի տնօրեն Հայկ Խաչատրյանը, ճամբարականների ծնողներ, համայնքի անդամներ։

 

Երեխաները կատարեցին 10-օրյա ճամբարի ընթացքում սովորած երգերն ու պարերը, ցուցադրեցին իրենց ասեղնագործության, նկարչության և կավագործության աշխատանքները։

 

Միջոցառման ավարտին Տեր Աշոտը ճամբարի կազմակերպիչներին, աջակիցներին ու ջոկատավարներին հանձնց Գերաշնորհ Տեր Նավասարդ Սրբազանի Օրհնության գրերը։ «Տիրամոր մանկունք» ամառային բակային ճամբարը կազմակերպվում է ամեն տարի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ճամբարը կազմակերպվում է համայնքի հոգեւոր հովվի, տիկնանց ու երիտասարդաց միությունների ջանքերով եւ կամավորական մասնակցությամբ։ Ջոկատավարներն ու ուսուցիչները երիտասարդաց միության անդամներն են, որոնցից շատերը նախկինում եղել են ճամբարական։  

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-07-21
×