Փոքրիկների հաշվետու ելույթը

Փոքրիկների հաշվետու ելույթը

Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցի կրտսեր խմբի երեխաները հունիսի 17-ին ներկայացան իրենց տարեվերջյան հաշվետու ելույթով։ Ուսուցչուհիներ Գայանե Հակոբյանն ու Սուսաննա Իսրայելյանը ջանք չէին խնայել, որպեսզի այն պատկերավոր ու գեղեցիկ լինի։

 

Պատանիները ներկայացրեցին մարդու դրախտային կյանքը, առաջին մեղքն ու դրա հետեւանքները։ Ճաշակով ու խնամքով ընտրված հագուստներն ու բեմական ձեւավորումը շատ համահունչ էին թեմային։

 

Արարատյան Հայրապետական թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանն իր բարձր գնահատականին արժանացրեց պատանիներն ու նրանց ուսուցիչներին, քանի որ շատ տպավիչ երեւաց տարվա ընթացքում նրանց անցած ուղին։

 

Երեխաների ոգեւորությունը աշխատանքը շարունակելու եւ ավելի մեծ ծրագրեր նախաձեռնելու ներշնչանք է տալիս։

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանձնարարությամբ ու օրհնությամբ այսօր կրակնօրյա դպրոցներ գործում են թեմի բոլոր համայնքներում։ Ընդհանուր առմամբ ավելի քան 600 պատանի հաճախում է այդ դպրոցներ՝ ստանալով հոգեւոր ու ազգային դաստիարակություն։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2023-06-19
×