Հունիսի 17ին Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանի օրհնությամբ Դավթաշենի կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա։ Այն նպատակ ուներ ստուգելու երեխաների հոգեւոր գիտելիքները, որը նրանք ստացել են ողջ տարվա ընթացքում։
Խաղի ընթացքում երեխաները ներկայացրեցին իրենց գիտելիքները և հարցերի միջոցով ամրապնդեցին այն ամենը ինչ սովորել էին։ Հարցերն ու դրանց պատասխանները լավ առիթ էին նաեւ նոր գիտելիքներ ձեռք բերելու, չիմացածը սովորելու համար։
Խաղի մասնակիցները նվերներ ստացան ու պատվոգրերի արժանացան։