Նավասարդ Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 26-րդ տարեդարձն է
Նավասարդ Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 26-րդ տարեդարձն է
Գերաշնո՛րհ Սրբազան հայր,
Արարատյան Հայրապետական թեմի հոգեւոր դասի, ողջ աշխատակազմի եւ հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը եպիսկոպոսական ձեռնադրության 26-րդ տարեդարձի առթիվ:
Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական գավազանի հովանու ներքո մշտապես բարի պտուղներով է արժեւորվել թեմական կյանքը, որն առատ է եկեղեցասեր ու ազգանպաստ բազում իրագործումներով։
Աղոթում ենք, որ Ձեր ծառայության աստվածահաճո ընթացքն էլ ավելի արգասավորվի, որպեսզի Ձերդ Սրբազնության բարեխնամ առաջնորդությամբ զորանա թեմական մեր կյանքը։
Մաղթում ենք Ձեզ աստվածօրհնյալ բազում արեւշատ օրեր ու քաջառողջություն: Թող մեր աստվածընտրյալ ազգի, հզոր պետականության եւ մարտնչող Եկեղեցու Ձեր տեսլականը ուղենիշ լինի ամենքիս` բարի մղումների, ազգօգուտ և հայրենանվեր ձեռքբերումների իրականացման գործում:
Մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն