Սիրելի՛ Սրբազան հայր,
շնորհավորում ենք Ձեր աբեղայական ձեռնադրության 36-րդ տարեդարձի առթիվ: Աղոթում ենք, որ Տերը էլ ավելի օրհնի Ձեզ, զորավիգ ու մարտակից լինի հայրենանվեր Ձեր բոլոր նախաձեռնություններում։
Հոգեւոր ու ազգային ծառայության ընթացքում Ձեր օրինակով մշտապես սովորեցնում եք համբերել, ներել ու արդար լինել, չծուլանալ, չթուլանալ ու գործել՝ Աստծո սերը որպես փարոս-ուղենիշ ունենալով։ Թող Տիրախնամ մեր թեմի հոգեւոր ընթացքը Ձերդ Սրբազնության հայրական հոգատարությամբ շարունակի պտղավորվել՝ եկեղեցանվեր ու ազգօգուտ բազում ծրագրեր կյանքի կոչելով:
Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի եւ հավատացյալ հայորդիների անունից մաղթում ենք Ձեզ արեւշատ օրեր ու քաջառողջություն։
Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն: