Ապրիլի 29-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորh Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանի նախաձեռնությամբ կայացավ «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ՀԵՀԵՄ աստվածաշնչյան դասընթացը, որին մասնակցեցին ԱՀԹ եկեղեցիների (Սուրբ Երրորդություն, Սուրբ Աննա, Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին, Մալաթիայի Սուրբ Աստվածածին, Ավանի Սուրբ Աստվածածին, Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց, Նուբարաշենի Սրբոց Նահատակաց, Էրեբունի համայնքի) կիրակնօրյա դպրոցների ավագ խմբերի 37 աշակերտներ և ուսուցիչներ։
Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Տեղեկատվական հարցերով պատասխանատու Արաքս Պողոսյանն էր։
«Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ծրագիրը մեթոդական ուղեցույց է, որը նպատակ ունի օգնել երիտասարդներին հայրաբանական մեկնությունների միջոցով ամբողջական պատկերացում ունենալ Աստվածաշնչի երկու գրքերի՝ ՀիՆ և Նոր Կտակարանների և դրանց փոխկապակցվածության վերաբերյալ, ինչպես նաև՝ ճիշտ կողմնորոշվելու սուրբգրային տեքստերն ընթերցելիս:
Երիտասարդները ոչ միայն դասընթացի մասնակիցներ էին, այլև՝ ընթացքն ապահովողներ: Այն ամբողջությամբ անցկացվեց ինտերակտիվ մեթոդով. մասնակիցները ոչ միայն իրենք էին գտնում հարցերի պատասխանները, այլև՝ առաջադրում հարցեր:
Ծրագրի կազմակերպիչների համար սա երկրորդ հանդպումն էր Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդական կառույցների հետ:
Սեմինարն անցավ երեխաների ակտիվ մասնակցությամբ, հարց ու պատասխան սկզբունքով։ Հատկապես մեծ ակտիվությամբ աշակերտները մասնակցեցին դասընթացը ժամանակ առ ժամանակ ընդմիջող ինտելեկտուալ-հոգևոր խաղերին և վիկտորինային։
Հաղթողները ստացան ՀԵՀԵՄ գրասենյակի կողմից պատրաստված նվերներ։
Ավարտին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչի կողմից սեմինարի մասնակցության վկայականներ հանձնվեց կիրակնօրյա դպրոցների ավագ խմբերի աշակերտներին։