Խմբերգային փառատոն` նվիրված Կարա-Մուրզայի 170-ամյակին
Խմբերգային փառատոն` նվիրված Կարա-Մուրզայի 170-ամյակին
Ապրիլի 18-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն առաջնորդարանում հանդիպեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին ու խմբավար Գրիգոր Հարությունյանին։
Արամ Սաթյանը Սրբազան հորը ներկայացրեց հայ մեծանուն կոմպոզիտոր, խմբավար Քրիսափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված համահայկական խմբերգային փառատոնի նպատակն ու ծրագիրը։ Նրա խոսքով` փառատոնը երախտիքի դրսեւորում է Կարա- Մուրզայի հիշատակին, ինչը նաեւ գեղեցիկ առիթ է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրայնացնելու համար։
Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան արվեստի, երաժշտական և հանրակրթական դպրոցների երգչախմբերը։
Գրիգոր Հարությունյանը Սրբազան Հորը տեղեկացրեց, թե հատկապես պատանի երգիչների համար, որոնք ներգրավված են երգչախմբերում, որքան մեծ նշանակություն կարող է ունենալ այս փառատոնը։
Սրբազան Հայրը գոհունակությամբ անդրադարձավ նախագծին՝ իր օրհնությունհ բերելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին։ Նա նշեց, որ Արարատյան հայրապետական թեմը սիրով կմասնակցի փառատոնի կազմակերպմանն ու իրականացմանը։