Սիրելի՛ հավատավոր զավակներ,
Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առթիվ բերում ենք մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:
Տիրոջ Հարությունը հրավեր է նոր կյանքի, ուստի մեր էության մեջ մշտապես կրենք Աստծո ներկայությունը: Սուրբ Հարության խորհուրդը նոր կյանքի ավիշն է, այն մշտապես հույս է ներշնչում մեր ապագայի հանդեպ և ուժ է տալիս ապրելու և հաղթահարելու կյանքի դժվարությունները:
Արդ, եկեք նորոգվե'նք Փրկչի Հարության լույսով: Թող Հայոց ազգի բարօրությանն ուղղված մեր բոլոր ջանքերը պսակվեն հաջողությամբ:
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց.
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Սուրբ Հարության բերկրանքով և օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ